Տնտեսական10:40, 25 Փետրվար 2016
Իսրայելը կարող է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է իսրայելական բնական գազի արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած 2016թ. էներգետիկայի համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիս կազմակերպած Շթայնիցը մասնավորապես ասել է.
«Այս նախագծի կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև եղած դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն: Երկու կողմն էլ շատ շահագրգռված է: Հուսով եմ՝ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում խնդիրները կլուծվեն»:
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական կապերը բավական ամուր են և հավելել, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի նոր պաշարների հայտնաբերումը Թուրքիայի, Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև էներգետիկ համագործակցության զարգացման նոր հնարավություններ կարող է ստեղծել՝ նպաստելով տարածաշրջանի կայունացմանը:
Նշենք, որ Միջերկրական ծովի՝ Իսրայելին պատկանող Լևենթ շրջանում հայտնաբերվել է 510 մլրդ խմ, իսկ Կիպրոսի հարավում գտնվող Աֆրոդիտե շրջանում՝ 200 մլրդ խմ բնական գազի պաշարներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |