Ցեղասպանություն09:25, 15 Հուլիս 2015
Թուրք քաղաքապետը հրաժարվել աջակցել գիտաժողովին. պատճառը Հայոց ցեղասպանության թեման է
Թուրքիայի Քարաբուրունի քաղաքապետարանը հրաժարվել է օժանդակել 10-րդ անգամ կազմակերպվող գիտական համաժողովի անցկացմանը: Պատճառը այն է, որ համաժողովի հայտարարության մեջ օգտագործվել է «1915. հայերի և ասորիների ցեղասպանություն» արտահայտությունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sendika» լրատվական կայքը, սեպտեմբերի 2-6-ը կայանալիք համաժողովը անցկացվելու է «Կապիտալի բնույթը՝ ցեղասպանություններ, կոտորածներ, պատերազմներ» խորագրի ներքո:
Համաժողովի կազմկոմիտեն քաղաքապետարանի որոշումից հետո ստիպված նոր հայտարարություն և համերաշխության կոչ է արել:
Կազմկոմիտեի տեղեկացմամբ՝ Քարաբուրունի քաղաքապետի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են հարցի բոլոր կողմերը, բայց հակառակ դրան քաղաքապետը չի փոխել իր որոշումը: Կամզկոմիտեն հայտարարել է, որ հակառակ առաջացած դժվարությունների, համաժողովը անցկացվելու է Քարաբուրունում:
«Քարաբուրունի գիտական համաժողովը շարունակելու է իր ուղին` առանց իր դիրքորոշումից և գիտական սկզբունքներից հրաժարվելու: Այժմ ավելի եռանդով ենք տեր կանգնելու մեր համաժողովին, քան երբևէ: Առանց ընկրկելու և անձնատուր լինելու մեր համախոհների հետ շարունակելու ենք իրականացնել մեր համաժողովը, որ շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի գիտական աշխարհում և հասարակական կյանքում»-գրված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |