Հասարակական12:17, 21 Օգոստոս 2025
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Թուրքիայում տարիներ շարունակ ավտոբուսով ճանապարհորդելը եղել է ավելի մատչելի և ձեռնտու։ Բայց վերջին շրջանում վառելիքի գնաճի և շահագործման ծախսերի պատճառով ավտոբուսի տոմսերը դարձել են ավելի թանկ, քան ավիատոմսերը։ Ավիաընկերությունների կողմից թռիչքների ժամանակացույցի ավելացումը, մատչելի արժեքով վաղ ամրագրումներն ավիատոմսերի արժեքը դարձրել են ավելի մատչելի։
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա (7600 դրամ)։
Ստամբուլ-Քոնիա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1500 լիրա (14.000), իսկ ինքնաթիռով՝ 813 լիրա (7600)։
Ստամբուլ-Տրապիզոն ուղղության արժեքն ավտոբուսով կազմել է՝ 1600 լիրա (14.950 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 1200 լիրա (11.200 դրամ)։
Տրանսպորտային ոլորտի մասնագետները նշում են, որ այս զարգացումը կարող է ընդմիշտ փոխել ուղևորների նախասիրությունները, և ավտոբուսային ընկերությունները ստիպված կլինեն մշակել նոր գնային քաղաքականություն: Ակնկալվում է, որ ոլորտը ապագայում կհանդիպի ավելի կոշտ մրցակցության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |