Հասարակական15:29, 19 Օգոստոս 2025
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Թուրքիայի ամենաառանձնահատուկ ռոք կատարողներից Հայկո Ջեփքինը, որն ունի հայկական արմատներ, ելույթ կունենա Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում: Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Ջեփքինը տարբերվում է իր անկրկնելի բեմական շոուներով ու յուրահատուկ ոճով։
Նշվում է, որ Ջեփքինը հոկտեմբերի 3-ից 5-ը ելույթ է ունենալու Էսքիշեհիրում անցկացվելիք «Gastro Fest»-ում, որը համարվում է Թուրքիայի խոշորագույն մշակութային ու գաստրոնոմիական իրադարձություններից մեկը։
1978-ին Ստամբուլում ծնված Ջեփքինը առաջին անգամ մեծ ճանաչում է ստացել իր «Sakin Olmam Lazım» (Ինձ հանգիստ լինել է անհրաժեշտ) ալբոմով (2005թ․), որին հաջորդել են «Tanışma Bitti» (Ծանոթությունն ավարտվեց), «Sandık» (Կարծեցինք) և այլ ստեղծագործություններ։
Ուշագրավ է, որ թուրքական լրատվամիջոցը ոչինչ չի գրում ռոք երաժիշտի հայ լինելու մասին։ Նրան ներկայացնելով որպես թուրք երաժիշտ շեշտում է, որ վերջինի համերգը մշակութային մեծ իրադարձություն է լինելու Էսքիշեհիր քաղաքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |