Հասարակական13:52, 16 Հուլիս 2025
Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար տղաների են ծեծել ու ձերբակալել

Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանները ծեծի են ենթարկել, ապա ձերբակալել 2 եղբայրների՝ մեքենայում քրդական երաժշտություն լսելու համար։ Ահմեթ և Ումիթ Քայաները նշել են, որ այս ամենի առջև են կանգած քրդական երաժշտություն լսելու համար ու կատարվածը որակել են որպես անմարդկային վերաբերմունք։
Նրանք պատմել են, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել։ Նրանք կանգ են առել, երբ տեսել են, թե ինչպես են ոստիկանները լուսանկարում իրենց մեքենան և հարցրել, թե ինչ իմաստ ունի լուսանկարելը։ Ոստիկաններն ասել են, որ դուք չեք կարող քրդական երաժշտություն լսել ու նրանց անվանել են «ահաբեկիչ»։
Դրանից հետո ոստիկանները իրենց ուղղությամբ զենք են պահել ու նրանց են մոտեցել նաև ինչ-որ մարդիկ, որոնք ըստ նրանց՝ եղել են գաղտնի ոստիկաններ ու ծեծի են ենթարկել։
Եղբայրները նշել են, որ ոստիկանները ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ չէին։ Տղաները հայտնել են, որ եթե մեքենայում հնչեր «Երջանիկ է նա, ով թուրք է» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Նշենք, որ ձերբակալված երիտասարդները, ըստ լուրերի, դատարանի կողմից ազատ են արձակվել «դատական վերահսկողության ներքո»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Ձերբակալված երիտասարդները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |