Քաղաքական20:08, 11 Սեպտեմբեր 2025
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը։ Իգդիրում Քըլըչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։
Քըլըչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել․ Նա մասնավորապես նշել է․
«Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։
Հատուկ բանագնացը նաև անդրադարձել է «Զանգեզուրի» գծի կարևորությանը և նշել․
«Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է»։ Ի հավելում նշել է, որ ամենամեծ ցանկությունն այն է, որ, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր լինի բացել այդ գիծը և աջակցել երկու երկրների՝ հատկապես Իգդիրի ու Կարսի տնտեսությանը։
Ըստ Քըլըչի՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին։
Այս համատեքստում նա վկայակոչել է հայկական կողմի «Մենք պատրաստ ենք սահմանը բացել» հայտարարությունը և նշել․ «Իհարկե, նրանք էլ են դրական վերաբերում մի բանի, որը բոլորի համար շահաբեր է։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել մի շարք տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրությունների առումով խնդիր չունենք»։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը ևս, խոսելով քաղաքի՝ երեք երկրի սահմանակից լինելու մասին, նշել է․ «Մեր նահանգում ևս մեծ ոգևորությամբ է գնահատվում այս գործընթացը։ Մեր նախագահի առաջնորդությամբ բոլոր սահմանակից երկրների հետ շատ լուրջ կառուցողական բանակցություններ են տարվել։ Մենք ունենք Ալիջանի սահմանային անցակետը, իսկ վերջերս Զանգեզուրի գծի հետ կապված 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղու հիմնարկեքը կատարվեց»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |