Միջազգային12:53, 10 Սեպտեմբեր 2025
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսը մեկնարկել է ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից հարավ ընկած շրջաններում։ Նշվում է, որ դա թիրախավորում է Անկարայի և Տրիպոլիի միջև ստորագրված ծովային իրավասության ոլորտում առնչվող փոխըմբռնման հուշագիրը։
Ըստ հունական մամուլի՝ Եգիպտոսին պատկանող «Ramform Hyperion» նավը օգոստոսի 21-ից սկսած ածխաջրի որոնման աշխատանքներ է տանում այն տարածքում, որի վերաբերյալ Տրիպոլիի կառավարությունը 2025թի հունիսին արտոնագիր էր տրամադրել Թուրքիայի նավթային բաց բաժնետիրական ընկերությանը (TPAO):
Նշվում է, որ 2022-ի դեկտեմբերի 11-ին հրապարակված հրամանագրով Եգիպտոսը մերժել է Լիբիայի ծովային իրավասությունը։ Ըստ այդմ՝ Կահիրեն միակողմանիորեն հայտարարել է իր արևմտյան ծովային սահմաններն ու առանց թույլտվության իրականացնում է որոնման աշխատանքներ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ քայլով Եգիպտոսը կբարկացնի Թուրքիային և հավելվել, որ Կահիրեն պաշտոնապես մարտահրավեր է նետում Անկարային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |