• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Հուլիս, 2025
Ուրբաթ 06:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:41, 04 Հուլիս 2025

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը ներկայացրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մամուլի ասուլիսը։ Հիմնական թեմաներից է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպման, պատրիարքարանի փակ լինելու թեմաները և այդ առնչությամբ առաջացած արձագանքները։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ արքեպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ, քանի որ կանխավ գրավոր դիմում չի ներկայացվել վարչապետի՝ պատրիարքարան այցելելու վերաբերյալ։

Պատրիարքը մասնավորապես նշել է․ «Վարչապետ Փաշինյանի ստամբուլյան այցի հետ կապված խառնաշփոթ էր առաջացել։  Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է, բայց Թուրքիայի հայոց պատրիարքարանը նույնպես ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունն ունի 35 տարվա պատմություն, իսկ Թուրքիայի հայոց պատրիարքարանը՝ ավելի քան 500 տարվա։ Փաշինյանի՝ Ստամբուլի հայ համայնքին այցելելն իր արարողակարգն ուներ»։

Մաշալյանը նշել է, որ ավելի վաղ պատրիարքարանում հյուրընկալել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց այս վերջին այցի համար որևէ պաշտոնական գրություն չի եղել։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը նշել էր, որ վարչապետ Փաշինյանը Ստամբուլ է գալու, բայց պատրիարքարան չի այցելելու, այլ այցելելու է սբ․ Մարիամ Աստվածածին պատրիարքական եկեղեցի։

Պատրիարք Մաշալյանը շեշտել է, որ Պոլսո պատրիարքարանը արարողակարգային սխալ չի արել, սխալը եղել է Հայաստանի կողմից։
Անդրադառնալով Փաշինյանի Գումգափը այցի ժամանակ հոգևորականի բացակայույթյանը՝ պատրիարքը դա նեկայացրել է որպես «գիտակցված դիրքորոշում»։

«Այն, որ պարոն Փաշինյանի Գումգափը այցի ժամանակ որևէ հոգևորական ներկա չի եղել, գիտակցված դիրքորոշում էր։ Պատճառը կաթողիկոս Գարեգին 2-րդի հասցեին օգտագործած վիրավորական, հարձակողական լեզուն է»,- ընդգծել է Կ.Պոլսի հայոց պատրիարքը։

Նա նշել է, որ այլ եկեղեցիներ ևս արձագանքել են։ Մասնավորապես Կիլիկիայի կաթողիկոս Արամ 1-ինը նշել է, որ Էջմիածնի կողքին է, Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանն էլ։ Ըստ նրա իր հետ ծառայող հոգևոր եղբայրներս էլ չեն ցանկացել այնտեղ վարչապետի հետ մեկ վայրում գտնվել։

«Պատրիարքարանի հիմնական մուտքի դուռը բաց է եղել, և վարչապետը Կոմիտասի հուշարձանին ծաղիկ է դրել։ Ոմանց կողմից պատրիարքարանին և հոգևորականներին ուղղված քննադատությունների պատճառն այն է, որ մարդիկ չեն հետևում ընթացիկ թեմաներին։

Սա քաղաքական բանավեճ է և քաղաքական բախում։ Մենք չենք ուզում, որ սա արվի ամենայն հայոց կաթողիկոսության դեմ, մենք չենք ուզում, որ քաղաքական պատճառներով եկեղեցու ներքին գործերին միջամտեն, և մենք չենք ուզում, որ հարցերը լուծվեն վիրավորական լեզվով։ Եվ մենք ցույց տվեցինք մեր ամենաբնական արձագանքը։ Սա մեր բացահայտ արձագանքն է»,-շեշտել է Մաշալյանը։

Ասուլիսի ընթացքում Մաշալյանին հիշեցրել են, որ կաթողիկոս Գարեգին 2-րրդն էլ ունի քաղաքական դիրքորոշում և վաղուց հանդես է գալիս ընդդիմադիր ուժերի հետ։

Պատրիարք Մաշալյանը, հարցին ի պատասխան, նշել է, որ Փաշինյանը փորձում է միջամտել եկեղեցու գործերին, ձգտում է իրեն համահունչ կաթողիկոս ունենալ ու երբ ցանկանա, կաթողիկսո փոխել կարողանա։
«Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի նրան և առերես կհայտնեի իմ առարկությունները։ Բայց այստեղ չէի, իսկ սա այն գործը չէ, որ ուրիշին հանձնարարվեր։ Կարծեցինք, որ այս դիրքորոշումը ճիշտ կլինի։ Լուռ բողոք արտահայտեցինք, և պարոն Փաշինյանն էլ դա հասկացավ»,- շեշտել է Կ. Պոլսի պատրիարքը։

Մաշալյանը՝ անդրադառնալով Էջմիածնի հոգևորականների՝ քաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարություններով հանդես գալուն, նշել է․
«Երբ հոգևորականը մտնում է քաղաքականություն, դա գին ունի։ Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ կտեսնենք»։

Նա հավելել է, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որևէ տեսակետ չունի՝ ընդգծելով․ «Թուրքիայի հայերը ցանկանում են, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորվեն։ Փաշինյանը սխալ քաղաքականություն չի վարում, մենք աջակցում ենք։ Բայց այդ մասին խոսելիս չենք կարող անտեսել նրա քաղաքական դիրքորոշումը մեր եկեղեցու նկատմամբ»։

Աղբյուր`    agos.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
13:35, 10 հուլ
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին
11:22, 10 հուլ
Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
16:37, 09 հուլ
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին
Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Թուրքիան զբաղեցնում է  27-րդ տեղը
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Թուրքիան զբաղեցնում է 27-րդ տեղը

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}