• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2025
Ուրբաթ 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:04, 26 Հունիս 2025

Էրդողան․ «Սկսվել են F-35 կործանիչների ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները»

Էրդողան․ «Սկսվել են F-35 կործանիչների ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև ամերիկյան արտադրության F-35 կործանիչների  ծրագրին վերադառնալու հետ կապված հարցին։ 

«Տարածաշրջանում մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Տեղի են ունեցել բանակցություններ նաև պարոն Թրամփի հետ»։ 

Էրդողանի փոխանցմամբ,  տեխնիկական մակարդակով արդեն մեկնարկել են բանակցությունները։ 

Էրդողանը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերով։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է կառուցել բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր բարձրությունների համար նախատեսված հրթիռները պիտի գործեն համադրված՝ ինչպես մարդու մարմնի օրգանները։

«Մենք երկիրը բերել ենք որոշակի կետի, սակայն դրանով չենք բավարարվում։ Պետք է զարգացնենք մեր հրթիռային հնարավորությունները։ Կառուցում ենք մեր «Պողպատե գմբեթը» (Çelik Kubbe)՝ համակարգերի համակարգը»,– ասել է Էրդողանը։

Նա պնդել է, որ Թուրքիան ունի տեղական և ազգային հնարավորություններով ստեղծված համակարգեր՝ SİPER, KORKUT, HİSAR, SUNGUR և այլ համակարգեր։ «Եթե մենք մտածեինք՝ «մեկից կգնենք», կամ՝ «փող ունենք, ինչու չեն վաճառի», ապա այս ամենը չէր լինի։ Եղել են ժամանակներ, երբ նույնիսկ մեր դաշնակիցները մեզ զենք չեն վաճառել, թեև մենք վճարունակ էինք»,– հավելել է նա։

Էրդողանը հիշեցրել է նաև, որ առաջին քայլերից ի վեր թերահավատորեն են մոտեցել թուրքական ռազմարդյունաբերության նախագծերին։ «Մենք ստեղծեցինք մեր սեփական ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, մեր ազգային մարտական կործանիչը՝ KAAN-ը։ Երբ սկսեցինք KAAN նախագիծը, այն ծաղրում էին՝ անվանելով ջեռուցման մարտկոց։ Բայց այսօր KAAN-ն արդեն երկնքում է»,– նշել է նա։

Անդրադառնալով F-35 ծրագրին՝ նշել է․ «Մենք F-35-երից էլ ամբողջությամբ չենք հրաժարվել։ Մեր մտադրությունները ներկայացնում ենք մեր գործընկերներին։ F-35-ը ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է։ Թուրքիան անարդարացիորեն հանվել է ծրագրից։ Մենք միշտ քննադատել ենք այս քայլը, որը չի համապատասխանում դաշնակից լինելու ոգուն։ Պարոն Թրամփի հետ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք թեմային, և արդեն սկսվել են բանակցություններ տեխնիկական մակարդակով։ Աստված տա՝ առաջընթաց կունենանք»։

Ամփոփելով Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերությանը առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հետ ունենք 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ, և ցանկանում ենք այդ թվին հասնել։ Բացի այդ, հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին ու լարվածություններին»։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 միավոր կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով չնայած Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, սակայն դեռևս Թուրքիայի օգտին ոչ մի զարգացում չկա։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}