Քաղաքական11:48, 23 Հունիս 2025
Թուրքիան մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք միշտ ուշադրություն ենք հրավիրել տարածաշրջանում Իսրայելի հետ կապված հակամարտության տարածման և անվտանգության միջավայրի անկայունացման ռիսկի վրա։ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի միջուկային օբյեկտների վրա այդ ռիսկը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի»։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուրքիան խորապես մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետևանքներով։
Ընդգծվել է, որ ընթացիկ զարգացումները կարող են տրածաշրջանային հակամարտությունը հասցնել համաշխարհային մակարդակի և Թուրքիան չի ցանկանում, որ այդ աղետի սցենարը իրականություն դառնա։
«Կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա կոնֆլիկտի միակ լուծումը բանակցություններն են»։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ ամենախոշոր ուրանի հարստացման գործարանին Ֆորդոյում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |