Միջազգային11:11, 27 Մայիս 2025
Հնդկաստանը երես է շրջել Թուրքիայից, ներդրումներ է անում Հունաստանում

Այն բանից հետո, երբ Թուրքիան Պակիստանի հետ խորացրել է ռազմարդյունաբերական համագործակցությունը, Հնդկաստանն էլ իր հայացքն ուղղել է դեպի Հունաստան։ Նյու Դելին դիտարկում է Հունաստանում ռազմավարական ներդրումներ անելու հնարավորությունը պաշտպանական արդյունաբերություն, նավահանգիստների, զբոսաշրջություն և աշխատուժի ոլորտներում։
Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի խորհրդարանի բազմակուսակցական պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
Նյու Դելին հատկապես կենտրոնացած է Հունաստանի ավիացիոն արդյունաբերության և Հունաստանի պաշտպանության համակարգերի պես կառույցների վրա։ Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ նախաձեռնությունը հաջորդել է Հունաստանի՝ Իսրայելի հետ կնքած ռազմական համաձայնագրերին։ Հնդկական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են առաջին շփումները հաստատել հունական իշխանությունների հետ։
«Պակիստանի՝ թուրքական արտադրության զենքերին և անօդաչու թռչող սարքերին դիմելու քայլը Հնդկաստանին ստիպել է աջակցել Թուրքիայի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մրցակից Հունաստանին»։
Բացի ռազմական ոլորտից, Հնդկաստանի հետաքրքրությունների շրջանակում են նաև հունական նավահանգիստները և զբոսաշրջության ոլորտը։
Թեսաղոնիկի նավահանգիստը դիտվում է որպես Պիրեյին այլընտրանքային ռազմավարական կենտրոն։ Հատկապես Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի շրջանակներում այս նավահանգստի դերը մեծացել է։
ԱՄՆ-ի կողմից աջակցվող այս միջանցքը նպատակ ունի հակակշռել Չինաստանի ազդեցությանը Եվրոպայի ենթակառուցվածքներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |