Քաղաքական17:08, 12 Մայիս 2025
ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին անդամ և նախկին պատգամավոր Շամիլ Թայյարը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման վերաբերյալ մանրամասներ է հրապարակել:
Ըստ այդմ՝ ինքնալուծարման գործընթացում կուսակցության անդամների միջև անհամաձայնություններ են եղել, որոնք լուծվել են անձամբ կուսակցության հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջնորդությամբ:
Թայյարը, հիմնվելով գործըթնացի մեջ գտնվող բյուրոկրատ իր ընկերոջից ստացված տեղեկությունների վրա, նշել է, որ «ՔԲԿ»-ի զենքերը Թուրքիայի վերահսկողությանն են հանձնվելու Սուլեյմանիեյում և Էրբիլում:
Թայյարի խոսքով՝ «ՔԲԿ»-ի բարձրաստիճան ղեկավար անձնակազմից շուրջ 300 հոգի էլ ուղարկվելու է Հարավային Աֆրիկա, Նորվեգիա և այլ նմանատիպ երկրներ: Հատուկ ընդգծվում է, որ նրանք չեն ուղարկվելու ոչ Իրան, ոչ Իրաք և ոչ էլ Սիրիա:
Բացի այդ, ընդգծվում է, որ «ՔԲԿ»-ի այն անդամները, ովքեր հանցանք չեն իրականացրել, կարողանալու են վերադառնալ իրենց հայրենիք:
Նշվել է նաև, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 4.000 մարդ էլ փուլ առ փուլ կհանձնվի Թուրքիայի հետ սահմանին:
Անդրադարձ է կատարվել նաև Աբդուլլահ Օջալանի ազատազրկմանը, ինչի համատեքստում նախկին «ԱԶԿ»-ականն ասել է, որ Օջալանի վիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն չի իրականացվելու, նա շարունակելու է մնալ Իմրալը կղզու բանտում:
Թայյարը նաև հավելել է, որ գործընթացն առաջ մղելու համար խորհրդարանում նոր սահմանադրության շուրջ համագործակցության եզրեր կարող են գտնվել:
«Եթե ստեղծվի համապատասխան հիմքը, օրակարգում կարող է հայտնվել նաև մասնակի համաներման հարցը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |