Քաղաքական10:43, 28 Ապրիլ 2025
Թուրքիայի մեջլիսի ղեկավարը մեկնել է Ղրղզստան

Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական հանդիպումների նպատակով մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեք։
Քուրթուլմուշի հետ Բիշքեք են մեկնել նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) խմբակցության ղեկավար Մուհամմեդ Էմին Աքբաշօղլուն, ԱԶԿ-ի փոխկուսակցապետ Քյուրշադ Զորլուն, «Նոր ուղի» կուսակցության խմբակցության նախագահ Բյուլենթ Քայան, Թուրքիա-Ղրղզստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Արդարություն և Զարգացում կուսակցության Թոքաթի պատգամավոր Յուսուֆ Բեյազիթը, ինչպես նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Քոնիայի պատգամավոր Մուստաֆա Քալայջըն։
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև կստորագրվի միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիր։
Քուրթուլմուշը նախատեսում է նաև հանդիպում ունենալ Ղրղզստանի Նախարարների Կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի հետ, և ակնկալվում է, որ նրան կընդունի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Նա կայցելի Ղրղզստան-Թուրքիա Մանաս Համալսարանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան Ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցը և Մաարիֆ դպրոցը, և հանդես կգա Իսլամական համագործակցության երիտասարդության ֆորումի (ICYF) կողմից կազմակերպվող «Թյուրքական աշխարհի ապագան և աճող աստղը․Երիտասարդությունը» խորագրով համաժողովում։ Ավելի ուշ Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանում գործող թուրք գործարարների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |