Տնտեսական20:55, 25 Ապրիլ 2025
Թուրքիայի ֆինանսների նախարար. «Մտադիր ենք խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ»

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն անդրադարձել է ԱՄՆ գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթի հետ հանդիպմանը:
Սոցցանցյան գրառման մեջ Շիմշեքը, հանդիպումը որակելով դրական, նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն խորացնելու, այլև ընդլայնելու՝ ընդգրկելով առևտուր, ներդրումներ, պաշտպանություն, տիեզերք, էներգետիկա, արհեստական բանականություն և ռոբոտաշինություն:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ, երկուստեք համագործակցությունը կբերի մեծ օգուտներ թե երկու երկրներին, թե տարածաշրջանին։
Շիմշեքը նաև նշել է, որ երկու երկրների միջև կա համագործակցության հսկայական ներուժ, որը կհանգեցնի տնտեսական աճի, տեխնոլոգիական առաջընթացի և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության:
Բեսենթը ևս հանդիպման վերաբերյալ սոցցանցյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ ընդգծելով, որ Շիմշեքի հետ քննարկվել են նաև համատեղ իրականացվելիք քայլերը Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերում։
Հիշեցնենք, որ նախարարների հանդիպումը տեղի էր ուենցել ապրիլի 24-ին, Վաշինգտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |