Քաղաքական10:45, 11 Ապրիլ 2025
Օջալանի հետ բանակցող ընդդիմադիրները գոհ են Էրդողանի ընդունելությունից

Ապրիլի 10-ին կայացել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամների հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ընդդիմադիրները, որոնք բանակցում էին թուրքական կողմի համար ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
«Մենք պատիվ ունենք մեր ամբողջ երկրին տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ առկա իրավիճակն ավելի հուսադրող է, քան երեկ»:
Բացի այդ նշվել է, որ Էրդողանի հետ հանդիպումը եղել է «կառուցողական, դրական և հուսադրող»: Ընդգծվել է, որ Օջալանի հետ բանակցող «Իմրալը պատվիրակության» գործողություններն ու կուսակցության որդեգրած քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու:
Հիշեցնենք, որ Օջալանի հետ բանակցությունների արդյունքում PKK-ի զենքերը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն եղավ անձամբ հենց իր՝ Օջալանի կողմից: Այդ հայտարարությունից հետո DEM կուսակցությունը հայտնեց, որ շարունակելու է երկրի իշխանությունների հետ աշխատանքներ իրականացնելու եզրեր գտնել տեղի ունեցողին համապատասխան կերպով արձագանքելու և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |