Քաղաքական12:17, 08 Ապրիլ 2025
Նեթանյահու. «Մենք ցանկանում ենք խուսափել Թուրքիայի հետ բախումից Սիրիայում»

Ապրիլի 7-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը:
Հանդիպումից հետո կողմերն անցել են Օվալաձև սենյակ և հանդես եկել մի շարք օրակարգային հայտարարություններով:
Թուրքական մամուլում առավելապես մեծ տարածում են գտել Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Նեթանյահուի խոսքերը, որոնք որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի Սիրիան որևիցե երկրի կողմից Իսրայելի դեմ օգտագործվի որպես հարձակողական ռազմաբազա: Մենք ցանկանում ենք խուսափել Թուրքիայի հետ ամեն տեսակ բախումից:
Ցանանում ենք, որ Թրամփի և Էրդողանի միջև առկա լավ հարաբերություններն օգնեն մեզ: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք կանխել Թուրքիայի հետ բախումը: Ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահից ավելի լավ ընդհանուր եզրեր գտնող մարդ չի կարող լինել»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |