Քաղաքական15:05, 31 Մարտ 2025
ԵԽ. Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։
Ամորը Իմամօղլուի ձերբակալությունը որակել է որպես ամենամեծ հարվածներից մեկը Թուրքիայի ժողովրդավարության դեմ և նշել, որ դա ամենամեծ վտանգներից մեկն է Թուրքիայի համար Եվրոպայում ապագա ունենալու համար։
Ըստ նրա՝ իսկապես անհավանական է, որ և՛ կոռուպցիայի, և՛ ահաբեկչության մեղադրանքները համատեղ ներկայացվել են նույն օրը։ Մեկը կարող է առաջադրվել երկու ամիս առաջ, մյուսը՝ ավելի ուշ, բայց այն փաստը, որ միևնույն օրն են բոլորը ներկայացվել, ակնհայտորեն բացահայտում է մեղադրանքի արհեստական բնույթը։
Անդրադառնալով Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո երկրում սկսված ցույցերին՝ նա նշել է, որ աջակցում է Ստամբուլի բնակիչների բողոքի ցույցերին՝ «պաշտպանելու ժողովրդավարությունը և քաղաքացիական իրավունքները»։
Ամորին նաև հարցրել են, թե ինչ տեսակետ ունի բողոքի ցույցերի մասին, որը չի սահմանափակվում միայն Ստամբուլով, այլ տարածվում է ամբողջ Թուրքիայում։ Նա մասնավորապես նշել է. «Ստամբուլի և շատ այլ քաղաքների քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պաշտպանելու իրենց իրավունքները և իրենց ժողովրդավարությունը: Նրանք քվեարկել են և ցանկանում են, որ մարդիկ, ովքեր կկառավարեն իրենց, լինեն այն մարդիկ, ում օգտին քվեարկել են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |