Քաղաքական14:10, 28 Մարտ 2025
Կիպրոսի նախագահ․ «Կարևոր է աստիճանաբար սկսել երկխոսությունը Թուրքիայի հետ»

Փարիզում կայացել է «Խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի համար» խորագրով հանդիպումը, որին մասնակցել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Հանդիպման ընթացքում Յըլմազը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Եռակողմ հանդիպման վերաբերյալ նա մասնավորապես նշել է․
«Մենք ավելի մանրամասն երկխոսություն ունեցանք Թուրքիայի Հանրապետության փոխնախագահի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Այն, ինչ ընդգծվեց բոլորի կողմից, երկխոսության անհրաժեշտությունն է, որը կլուծի առկա և ծագած կարծիքների տարաձայնությունները»։
Նա նաև հավելել է, որ առանց երկխոսության և դիվանագիտության կողմերի առջև ծառացած խնդիրների և դժվարությունների լուծումներ չեն կարող լինել։
«Կարծում եմ՝ կարևոր է աստիճանաբար սկսել երկխոսությունը Թուրքիայի կառավարության հետ։ Դա մի բան է, որին հեշտ չի եղել հասնել անցյալում, նույնիսկ այս կարգի համաժողովների համատեքստում, և ես կարծում եմ, որ կարևոր էր այս քննարկումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |