Քաղաքական13:42, 27 Մարտ 2025
ԱՄՆ-ում թրքուհի է ձերբակալվել հակաիսրայելական գործողությունների մեջ ներգրավվելու համար (Տեսանյութ)

ԱՄՆ-ում գտնվող թուրք ուսանողուհի՝ Ռումեյսա Օզթուրքը, իր տան մոտ ձերբակալվել է ԱՄՆ ներքին անվտանգության վարչությանը կից գործող մաքսային վարչության (ICE) աշխատակիցների կողմից։ Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է ձերբակալման տեսանյութը։
Նշվում է, որ նա քննադատել է Իսրայելի գործողությունները Պաղեստինում՝ այն կոչելով ցեղասպանություն։ Նա նաև կոչ է արել իր համալսարանին հետ վերցնել ներդրումները Իսրայելի հետ կապ ունեցող ընկերություններից։
Նշենք, որ Թուրքիան Իսրայելի գործողությունները Պաղեստինում որակում է որպես ցեղասպանություն։
Օզթուրքի անունը հայտնվել է «Canary Mission» կոչվող կայքում, որտեղ ներկայացված են հակաիսրայելական ակտիվիստների անունները:
Օզթուրքի համար վարձվել է փաստաբան, որը դիմել է դաշնային դատարան՝ նշելով, որ կալանավորումն անօրինական է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |