Քաղաքական12:08, 26 Մարտ 2025
Թուրքիայի ԱԳՆ.«Հունաստանի զինուժի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից են»

Մարտի 25-ին՝ Հունաստանի անկախության օրը, Աթենքում զորահանդես է տեղի ունեցել։ Շքերթի ժամանակ տեսանյութ է հարապարկվել, որտեղ Հունաստանի ռազմածովային ուժերի ակադեմիայի ուսանողները վանկարկում են «Կիպրոսը հունական է»։
Այս վանկարկումները մեծ աղմուկ են առաջացրել և լայնորեն տարածվել են թուրքական լրատվական կայքերում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել կատարվի առնչությամբ։ Հայտարարության մեջ նշվում է.
«Աթենքում շքերթի ժամանակ Հունաստանի զինված ուժերի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից են: Այս վերաբերմունքը, որը նպատակ ունի խարխլել թուրք-հունական հարաբերությունները, անընդունելի է»։
Նաև նշվում է, որ Հունաստանի համապատասխան մարմիններից կատարվածի վերաբերյալ պահանջվել է բացատրություն։
Հունական «Kathimerini» թերթի նշմամբ՝ ակնկալվում է, որ նման հայտարարություններ արած ուսանողների նկատմամբ հետաքննություն կսկսվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |