Քաղաքական10:28, 26 Մարտ 2025
Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ մեկտեղ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Սիրիայի, Ուկրաինայի, Գազայի խնդիրը, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցությունները։
ԱՄՆ պետդեպարտամենտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ռազմարդյունաբերության ոլորոտում համագործակցության խոչընդոտները վերացնելուն և նշել, որ առկա խնդիրները լուծելու համար կանցկացվեն քննարկումներ։
Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել ամերիկյան կողմը և նշել, որ ի թիվս վերոնշյալ հացերի քննարկվել է նաև ահաբեկչության դեմ պայքարը։ Մարկո Ռուբիոն մասնավորապես նշել է, որ Սիրիան չպետք է դառնա միջազգային ահաբեկչության հենակետ և ոչ էլ Իրանի ապակայունացնող գործունեության անցուղի։ Պետքարտուղարը հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար էական էթ սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ։
Անդրադառնալով Հարավային Կովկասում և Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Թուրքիայի ջանքերի ներդրմանը պետքարտուղարը ընդգծել է այս տարածաշրջաններում խաղաղության հաստատման գործում Անկարայի աջակցության կարևորությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, այլն նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին վառնչվող հարցեր։ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների և ձերբակալությունների վերաբերյալ։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարցերին՝ Ռուբիոն գոհունակություն է հայտնել առևտրային հարաբերություններում վերջին առաջընթացից և խրախուսել տնտեսական համագործակցության հետագա զարգացումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |