Քաղաքական16:40, 25 Մարտ 2025
Թուրք վերլուծաբան. «Էրդողանը ցանկանում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում»

«Halk TV»-ի վերլուծաբան Մեհմեթ Թեզքանը պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում:
Ըստ նրա՝ այդ նպատակի համատեքստում պետք է դիտարկել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, ապա կալանավորումը:
Թեզքանը հիշեցրել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանությունների՝ երկրի ներսում վարած քաղաքականության մեջ բազմաթիվ նմանություններ կան, այդ թվում մամուլի ու ընդդիմության նկատմամբ ճնշումները:
Վերլուծաբանի խոսքերով՝ Իմամօղլուի կալանավորումից հետո սկսված բողոքի ակցիաները, ցույցերը կարծես թե խափանել են իշխանության ծրագրերը:
Թեզքանը շեշտել է, որ իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լսել ժողովրդի ձայնը, կա՛մ փորձել լռեցնել ընդդիմությանը՝ շարունակելով ճնշման քաղաքականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |