• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 04:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:45, 22 Մարտ 2025

Աբդուլլահ Գյուլ․ «Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»

Աբդուլլահ Գյուլ․ «Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ  Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Նա մասնավորապես նշել է․

«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով,  և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։

«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»- ընդգծել է Գյուլը։

Նախկին նախագահը նշել է, որ Թուրքիան  ժամացույցը հետ տալու և նմանատիպ անախորժություններ նորից ապրելու շքեղություն չունի։ Նման եռուզեռը բարօրություն չի բերել և չի բերի Թուրքիայի հասարակության ոչ մի հատվածի՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։

«Մենք չպետք է կորցնենք օրենքը և արդարությունը, հակառակ դեպքում Թուրքիան կպարտվի»,-ընդգծել է Գյուլը։

Իհարկե, այն հարցերը, որոնք ենթակա են դատական ​​գործընթացի, պետք է պատշաճ կերպով վարվեն: Բոլորս էլ գիտենք, որ դա պետք է համընդհանուր սկզբունքներին համապատասխան լինի։ «Հիշենք, որ նախկինում մեր կատարած իրավական բարեփոխումները հենց այս նպատակով էին։ Հակառակ դեպքում այսօրվա խնդիրները կդառնան վաղվա բեռ։ Կատարված փոխադարձ մարտավարական քայլերը երկարաժամկետ հեռանկարում խոչընդոտ կդառնան մեր ճանապարհին»։

Իշխանության և ընդդիմության միջև լարվածության սրումը ոչ մի օգուտ չունի։ Նման իրավիճակը կայուն չէ, ուստի, քանի դեռ այսքան ժամանակ է մնացել հաջորդ ընտրություններին, անպատշաճ կլինի վարել կոնֆլիկտային լեզվով գերիշխող քաղաքականություն։ 

Աղբյուր`    kronos38.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}