Քաղաքական10:55, 19 Մարտ 2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է

Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում։ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեջ։
Նշենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», (PKK-ՔԲԿ) և դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) գործադիր խորհրդին օժանդակելու մեղադրանքով կալանքի որոշում է կայացվել 7 կասկածյալի նկատամամբ, որոնց թվում է նաև Ստամբուլի քաղաքապետը։
Կասկածյալների թվում է նաև Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը և Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը որոշել էր չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո։
Նշենք, որ ձերբակալվել են նաև 100-ից ավելի անձինք, որոնք մեղադրվում են կոռուպցիոն գործարքրներ կատարելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |