Իրավական14:29, 18 Մարտ 2025
Սուլթան Սուլեյման I-ի կերպարը մարմանավորող թուրք դերասանին և գործընկերոջը սպառնում է ազատազրկում

Թուրքական հեղինակավոր սերիալներից մեկի «Հոյակապ դար» (Muhteşem Yüzyıl) սերիալի գլխավոր դերասանին՝ Հալիթ Էրգենչին, ով մարմնավորել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման առաջինի կերպարը կարող են ձերբակալել։
Նշվում է, որ Էրգենչի հետ կարող է ձերբակալվել նաև դերասան Ռըջա Քոջաօղլուն, ով նկարահանվել է «Մարգարտյա հատիկներ», «Ասաֆ» հեռուստասերիալներում։ Նրանք մեղադրվում են մենեջեր Այշե Բարիմի գործով կեղծ ցուցմունք տալու մեջ։ Ոստիկանությունը փորձել է պարզել՝ արդյոք ցույցերի ժամանակ նրանք միմյանց հետ կապի մեջ են եղել, թե ոչ։
Նրանք կեղծ ցուցմունք են տվել և նշել, որ 2013-ի մայիսի վերջին և հունիսի սկզբին Գեզի այգու բողոքի ցույցերի ընթացքում Այշե Բարըմի հետ կապի մեջ չեն եղել ։ Քննիչները պարզել են, որ երկու արտիստներն էլ Բարիմի հետ սերտ կապի մեջ են եղել և իրենք էլ են գտնվել Գեզի զբոսայգում։
Դերասաններին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում, քանի որ կեղծ ցուցմունք են տվել ու փորձել պաշտպանել մենեջերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |