Քաղաքական14:07, 17 Մարտ 2025
Ժնևում կիպրական հարցի վերաբերյալ կկայանա ոչ պաշտոնական հանդիպում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությամբ մարտի 17-ից 18-ը կիպրական հարցի վերաբերյալ Ժնևում կկայանա ոչ պաշտոնական հանդիպում։
Հանդիպմանը կմասնակցեն թուրքական, հունական և կիպրական կողմի ներկայացուցիչները և երաշխավոր երկրները հանձինս՝ Թուրքիայի, Հունաստանի և Անգլիայի։
Ներկա կգտնվեն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, Թուրքիայի ու Հունաստանի արտգործնախարարները և Մեծ Բրիտանիայի արտգոծնախարարության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարարը։
Նախատեսվում է, որ Գուտերեշը պատվիրակությունների հետ կունենա առանձին հանդիպումներ։ Կողմերն իրենց դիրքորոշումները կներկայացնեն հնգակողմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական բանակցային գործընթացը կողմերի միջև կասեցվել էր 2017-ի հուլիսի վերջին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |