Քաղաքական11:06, 17 Մարտ 2025
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները պահանջում են, որպեսզի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բոլոր հարցերի շուրջ լինեն ավելի շատ խորհրդակցություններ։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ աջակցում են Թրամփի նախաձեռնողական քայլերին՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին։
Էրդողանը լիակատար համոզմունք է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն և Թուրքիան որպես երկու դաշնակիցներ նոր ժամանակաշրջանում կշարունակեն իրենց համագործակցությունը համերաշխության, անկեղծության և արդյունքի վրա հիմնված ձևով ։
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Սիրիայի հարցին և ընդգծել, որ իրենց համար կարևոր է այդ երկրի վերականգնման գործում ԱՄՆ-ի դերը, Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկումը, որը թուլյ կտա սիրիացիներին վերադառնալ իրենց երկիր։
Նախագահ Էրդողանը նշել է, որ նոր շրջանում ԱՄՆ-ից քայլեր են ակնկալվում ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ Թուրքիայի շահերը հաշվի առնելով։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել «CAATSA»-ի պատժամիջոցները, ավարտին հասցնել «F-16» կործանիչների գնման գործընթացը և վերջնականացնել Թուրքիայի մասնակցությունը «F-35» ծրագրին՝ ռազմարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |