Հարցազրույց11:13, 18 Մարտ 2025
Թուրք լրագրող․ «ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի ռեգիոնալ հեռանկարի համար»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող «T24» լրատվական կայքի թուրք լրագրող, քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչի հետ։
- Տիկին Յինանչ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։
Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։
- Այժմ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ առանձնահատուկ են, մենք դա հասկանում ենք ու դա այդպես է։ Եվ այդ «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը իսկապես բացատրում է երկու երկրների միջև հարաբերությունները։ Դա փաստ է և այդ փաստը դուք չեք կարող փոխել։ Մենք այն իրավիճակում ենք, որ պետք է ըստ այդ փաստի գործենք։ Ես դա ժամանակ առ ժամանակ եմ ասում ու կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը և Հայաստանն ու Թուրքիան պետք է հնարավորինս արագ կարգավորեն հարաբերությունները։ Անկեղծ, երանի ժամանակ չկորցնեն ու պահ առաջ դա կյանքի կոչեն։
Երբեմն եղբայրների միջև կարող են տարաձայնություններ լինել, միշտ չէ, որ ընտանիքի անդամներն ամեն ինչի մասին նույն կերպ են մտածում։
Եթե նման բան լիներ, Թուրքիան ի սկզբանե կասեր՝ «Ես շահագրգռված չեմ կարգավորմամբ»։
Նայում ենք անցյալին և տեսնում ֆուտբոլային դիվանագիտություն և այլն: Հետևաբար, կարծում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կարծում եմ նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի տարածաշրջանային հեռանկարի համար։ Բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք նման որոշում ենք կայացնում և, ինչպես ասացի, որպես լրագրող փորձում եմ դա քննադատել։ «Երանի այսպես չլիներ, կուզենայի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Թուրքիան ու Հայաստանը կարգավորվեին հարաբերությունները որքան հնարավոր է շուտ»։ Նույնիսկ եթե դա լիակատար կարգավորում չլինի էլ ես կցանկանայի, որ Թուրքիան որոշ քայլեր ձեռնարկեր առանց սպասելու և կարծում եմ, դա Ադրբեջանի օգտին էլ կլինի։
Ըստ լրագրողի, եթե Թուրքիան և Հայաստանը կարգավորեն հարաբերությունները, դա լավ կլինի նաև Ադրբեջանի համար։ Այսինքն, երբ ես սա ասում եմ, դա նրանից չէ, որ արհամարհում եմ Ադրբեջանի շահերը, ընդհակառակը, կարծում եմ, որ Ադրբեջանին պետք է ձեռնտու լինի հնարավորինս արագ համաձայնության գալը։
Ձեր հարցի կարճ պատասխանն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան արտասովոր եղբայրական հարաբերություններ ունեն։ Նախագահ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Ալիևն առանձնահատուկ հարաբերություններ ունեն և այո, Ադրբեջանն իսկապես շատ կարևոր ներդրումներ ունի Թուրքիայում։
Սրանք կարևոր գործոններ են ու կան նաև այդ հուզական կապերը, բայց ինչ-որ պահի աշխարհաքաղաքականությունը երբեմն կարող է տապալել այդ զգացմունքային կապերը, և ինչ-որ պահի, կարծում եմ, Անկարան նույնպես խրախուսում է Բաքվին ու խրախուսում է իր փակ դռների հետևում։
Կարծում եմ, որ (Անկարան-խմբ․) ասում է՝ «Դե թող շատ չուշանա (կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքումը խմբ․), եկեք արդեն ավարտին հասցնենք»:
Այնպես չէ, որ ես գիտեմ ու խոսում եմ, բայց դա իմ լրագրողական ենթադրությունն է, զգայարաններս դա են հուշում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |