Հարցազրույց12:17, 14 Մարտ 2025
Թուրք լրագրող. «Սահմանի բացումը բխում է ինչպես Թուրքիայի ու Հայաստանի, այնպես էլ ռեգիոնի շահերից»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «İhlas» (IHA) լրատվական գործակալության միջազգային լուրերի
համակարգող Յափրաք Մութլուի հետ։
- Տիկին Մութլու, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։
Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։
- Լավ հարց է, բայց կարծում եմ այս հարցին ավելի շատ կարող են պատասխանել դիվանագետները, քան թե մենք՝ լրագրողներս։ Յուրաքանչյուր երկիր գործում է ըստ իր մշակած քաղաքականության։ Հարցազրույց ենք վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ես նրան հարցրեցի Հայաստանի նախաձեռնած Եվրամիությանն անդամակցելու (ԵՄ) գործընթացի և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վարում է հավասարակշռող քաղաքականություն։ Ինչպես արդեն նշեցի, դա վերաբերում է յուրաքանչյուր երկրի։ Հիմա, երբ նայում ենք Թուրքիային, որն Ադրբեջանի հետ ունի երկարամյա եղբայրություն, այդտեղ գերակայում է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։ Մյուս կողմից էլ մենք երկարատև ու տարբեր հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։
Իրականում սա մի բան է, որը կարելի է մեկնաբանել ոչ թե որպես լրագրող, այլ որպես փորձագետ ու դիվանագետ։ Կարծում եմ, որ դա կարող է լինել այն պատճառով, որ մենք չենք կարող հավասարակշռություն հաստատել առանց մյուսի հաստատման: Կամ էլ կարող է լինել այն պատճառով, որ նրանք չեն կարող ամբողջությամբ կառավարել շփումն այս կողմում։ Անկեղծ ասած, սա մի փոքր այլ թեմա է։
- Որպես լրագրող՝ սպասու՞մ եք հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ըստ Ձեզ՝ կբացվեն սահմաննեը։
- Կարծում եմ այդ հարցին պետք է դրական նայել, որպեսզի դրական քայլեր ձեռնարկվեն։ Չեմ կարծում, որ սահմանների բացման համար կա բացասական պատճառ։ Ըստ իս՝ թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի շահերից է բխում խնդիրների լուծումից հետո սահմանի բացման հարցը, դրա համար եմ կարծում, որ կարող է բացվել։ Արդյո՞ք տեխնիկական խնդիրները լուծվե՞լ են։ Մինչ Հայաստանը «գնդակը» նետում է Թուրքիայի դաշտ, իսկ Թուրքիան էլ՝ Հայաստանի», մենք պետք է լավ նայենք, թե որոնք են սահմանը չբացելու իրական պատճառները: Եթե դրանք կարող են շտկվել, ապա այն կարելի է բացել։
- Հայ պաշտոնյաները մշտապես ասում են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Մարգարա սահմանային անցակետում բացման համար աշխատանքեր են տարվել և ազդակ է տրվել, որ այն բերվել է պատրաստի վիճակի։ Մինչդեռ Թուրքիայից ոչ մի արձագանք չեղավ։ Ինչու՞ է այս գործընթացը ձգձգվում։
- Կարծում եմ, որ ամեն երկիր մեկնաբանում է իր տեսանկյունից, որովհետև մինչ հայկական կողմը կարծում է, որ թուրքական կողմը գործընթաց չի տանում իսկ, թուրքական կողմն էլ կարող է նույն բանն ասել հայկական կողմի համար։ Կարող են լինել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մենք պատասխան քայլեր չենք ստանում, չենք տեսնում»՝ բնորոշ յուրաքանչյուր երկկողմ բանակցություններին ու հարաբերություններին։ Դա իմ ոլորտը չէ: Ոլորտը, որին ես հետևում եմ, միջազգային հարաբերություններն են ու այս պահին ես տեղյակ չեմ սահմանի վերջին իրավիճակից։ Չեմ ուզի սխալ բան ասել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |