Քաղաքական12:37, 11 Մարտ 2025
Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Միկիտան հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Լևենթ Բիլգենի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մեծացնել համագործակցությունը, հատկապես փոխգործակցությունը Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքների ու շրջանների միջև։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։
Միկիտան շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության և միջնորդական ջանքերի համար։
Նա նաև նշել է, որ ներկայումս Ուկրաինայի տարբեր շրջաններում գործում են ավելի քան 1000 թուրքական ընկերություններ ու նրանց հետ ակտիվորեն համագործակցում են մարզային զինվորական վարչությունները, տեղական համայնքները և գործարար հատվածը։ Դրան ի պատասխան՝ Թուրքիայի դեսպանն էլ ընդգծել է, որ թուրք գործընկերներն ամեն օր զգում են այդ աջակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |