Քաղաքական16:40, 06 Մարտ 2025
Իսրայելական մամուլ. «Թուրքիան կառճակատվի Իսրայելի հետ Սիրիայում»

Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։
Իսրայելական մամուլն այս թեման պահում է ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով գործընթացին` իսրայելական առաջատար «Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում և սպառնալ Իսրայելի գոյությանը։
«Թուրքիան Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիան վերցրել է իր պաշտպանության տակ և այժմ նպատակ ունի այն վերածել ազդեցության գոտու։ Սիրիայի օդային տարածքը, որը բաց է Իսրայելի համար, կարող է փակվել, եթե Թուրքիան զբաղեցնի Ռուսաստանի տեղը»,- նշել է իսրայելական թերթը:
«Իսրայելը, որպես Սիրիայում մնացած միակ արտաքին ուժ, կառճակատվի Թուրքիայի հետ: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարող է ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա և աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում լիակատար գերիշխանություն ձեռք բերելու համար»,-նշվել է հրապարակման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |