Քաղաքական10:29, 26 Փետրվար 2025
Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոթչորիշվիլին պաշտոնական այցով կլինի Անկարայում: Նախատեսվում է հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում նախարարները մանրամասնորեն քննարկելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Թուրքիայի պետական հեռուստատեսությունը կանխավ տեղեկացնում է, որ Ֆիդանը ողջունելու է եվրաատլանտյան կազմակերպություններին ինտեգրվելու Վրաստանի ջանքերն ու հայտնելու է այդ հարցում Թուրքիայի ամուր աջակցությունը: Նա նաև կարևորելու է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ մեխանիզմի ձևավորումն ու նշելու, որ տարածարջանային համագործակցությունը նպաստելու է կայունությանն ու խաղաղությանը:
Օրակարգում են լինելու նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական գործարկման համար անհրաժեշտ համատեղ քայլերին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվելու մեսխեթցի թուրքերին առնչվող հարցերի շուրջ ևս: Նախատեսվում է, որ Ֆիդանը վրացի գործընկերոջը հայտնելու է, որ Թուրքիան պատրաստակամ է տրամադրել ամեն տեսակ օգնություն մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադառնալու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |