Քաղաքական10:50, 26 Փետրվար 2025
Էրդողանն անընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահին: Փակ ձևաչափով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն արմատական կապեր և կարևորել է հարաբերությունների խորացման համար առկա համագործակցության և կոորդինացման մեծացումը: Թուրքիայի նախագահը զրուցակցին հայտնել է նաև, որ իր երկիրը չի ընդունելու Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու և հարակից երկրներ ուղարկելու (ԱՄՆ-ի) պլանն ու ընդգծել, որ Գազայի վերականգման համար պետք է առանց ժամանակ կորցնելու գործի անցնել:
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը համաձայնել են Թուրքիայի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների զարգացման ու Պաղեստինին աջակցելու հարցում միասնականության կարևորության շուրջ:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու իր մտադրության մասին:
Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում էր Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |