Քաղաքական10:21, 24 Փետրվար 2025
Էրդողան-Լավրով հանդիպման օրակարգում ռուս-ուկրաինական պատերազմն է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ի ուշ երեկոյան մեկնել է Անկարա: Փետրվարի 24-ին նախատեսվում է Լավրովի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում լինելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները:
Թուրքական իշխանական մամուլում նշվում է, որ հանդիպումը խիստ կարևոր է, քանի որ այն համընկնում է ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ տարելիցին, իսկ այժմ թուրքական կողմը կրկին ակտվորեն փորձում է հանգուցալուծել պատերազմն իր միջնորդությամբ:
Նշվում է, որ հանդիպումից հետո Էրդողանը գլխավորելու է կառավարության նիստը, ապա հանդես է գալու օրակարգին վերաբերող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Թուրքիա էր մեկնել և Էրդողանի հետ հանդիպում ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Երկու երկրների միջև ստորագրվել էր երկու համաձայնագիր։ Օրակարգում տարբեր հարցերի քննարկմանը զուգահեռ տեղ էր գտել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |