Քաղաքական15:26, 24 Փետրվար 2025
Լավրով. «Էրդողանն ու Պուտինը մշտապես կապի մեջ են»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսի ընթացքում Լավրովը նշել է, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ մշտապես շփումներ են լինում թուրքական կողմի հետ:
Ըստ նրա՝ մշտական կապի մեջ են Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը:
Բացի այդ Լավրովը խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի հնարավոր դադարեցման մասին և անհնարին համարել պատերազմի ավարտը, քանի դեռ այն սկսելու պատճառներն առկա են:
Նա նաև նշել է, որ Սաուդիան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան հանդիմանն այս հարցի շուրջ տարբեր տեսակետներ են հնչել, սակայն ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Լավրովն Անկարա է մեկնել փետրվարի 23-ին: Նախատեսվում է նաև հանդիպում Էրդողանի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |