Քաղաքական17:37, 24 Փետրվար 2025
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել

Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19 թեկնածու։
Նշվում է, որ թուրք պատգամավորներից 7-ն ընտրվել է «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից (SPD), 7-ը՝ «Ձախ» կուսակցությունից (Die Linke), 2-ը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունից (CDU), 2-ը «Կանաչների» կուսակցությունից (Grüne) և 1-ը՝ «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունից (CSU)։
Գերմանիայի նախորդ գումարման խորհրդարան (20-րդ) անցած թուրք պատգամավորների թիվը 18 էր։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայում առաջին անգամ է, որ «Քրիստոնեա-սոցիալական» միություն կուսակցությունը թուրք գործչի թեկնածություն էր առաջադրել ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |