Քաղաքական10:30, 19 Փետրվար 2025
Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-NATO) գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ: Օրակարգում եղել են տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմը դադարեցնելու համար անում է ամեն հնարավորը և պատրաստ է անելու այն ամենը, ինչը կպահանջվի իրենից նաև հրադադարից հետո:
Բացի այդ Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ թե՛ պատերազմող կողմերի և թե՛ մի շարք առաջնորդների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է այդ թեման:
Էրդողանը կարևորել է նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ընթացող պատերազմների դադարեցման և խաղաղության կառուցման հարցում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |