• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2025
Կիրակի 23:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:36, 13 Փետրվար 2025

Թուրք ընդդիմադիր գործիչները 3-րդ անգամ կհանդիպեն Օջալանի հետ

Թուրք ընդդիմադիր գործիչները 3-րդ անգամ կհանդիպեն Օջալանի հետ

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը ցանկանում է 3-րդ հանդիպումն ունենալ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ, ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի հետ:

Պաշտոնական Անկարան ՔԲԿ-ին որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև մեղադրում Թուրքիայում մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ:

Պատվիրակությունը հանդիպման համար Թուրքիայի պատկան կառույցներից ցանկանում է թույլտվություն ստանալ Իրաքյան Քուրդիստան կատարելիք այցից հետո:

Ընդդիմադիրներն Օջալանի հետ հանդիպելու են Իրաքյան Քուրդիստանում ունեցած շփումների և տիրող իրավիճակի մասին տեղեկություն փոխանցելու նպատակով:

Ավելի վաղ՝ երկրորդ հանդիպումից հետո, շրջանառվում էին լուրեր, թե փետրվարի 15-ին Օջալանը կարող է պատմական հայտարարություն անել, որն այս կամ այն կերպ նպաստելու է թուրք-քրդական հարաբերությունների կարգավորմանը: 

Հիշեցնենք, որ Օջալանը 1999-ից մինչ օրս գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։

Նրա հետ բանակցություններն ու հանդիպումները մեկնարկել էին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող, թուրքական ծայրահեղական  «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Օջալանին ներում շնորհելու և այդպիսով ՔԲԿ-ի հետ կապված հարցերը լուծելու մասին հայտարարություններից հետո:

«Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։

Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։

Աղբյուր`    Diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}