Քաղաքական09:40, 13 Փետրվար 2025
Էրդողանը 5 տարվա դադարից հետո մեկնել է Պակիստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի դադարից հետո փետրվարի 12-ին մեկնել է Պակիստան:
Էրդողանն Իսլամաբադում հանդիպում է ունենալու Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի և նախագահ Ասիֆ Ալի Զերդարիի հետ, ինչպես նաև գործընկերոջ հետ միասին գլխավորելու է երկու երկրների միջև կայանալիք «Բարձր մակարդակի ռազմավարական համագորածցկության 7-րդ նիստին»:
Թուրքիայի առաջնորդի այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք ոլորտների համագործակցությանը վերաբերող համաձայնագրերի ստորագրում:
Երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս ու փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Հիշեցնենք, որ Էրդողանը փետրվարի 10-ից մեկնարկել է օտարերկրյա պաշտոնական այցերի շարք, որի շրջանակում եղել է նախ Մալայզիայում, Ինդոնեզիայում, իսկ այժմ արդեն Պակիստանում է: Թուրքիայի նախագահն Անկարա է վերադառնալու փետրվարի 13-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |