Քաղաքական10:22, 12 Փետրվար 2025
Գազայի շուրջ տիրող իրավիճակն Էրդողանի ինդոնեզական այցի օրակարգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիա այցից հետո մեկնել է Ինդոնեզիա:
Փետրվարի 11-ին Ինդոնեզիայի նախագահականում նրան դիմավորել է երկրի նախագահ Պրաբովո Սուբիանտոն:
Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Բարձր մակարդակի համագործակցության 1-ին նիստը», որում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Այս համատեքստում հատկապես առանձնանում են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը:
Օրակարգում է լինելու նաև համաշխարհային իրավիճակը: Քննարկվելու են Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորման և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի կայուն պահպանման ուղղությամբ իսլամական պետությունների կողմից իրականացվելիք քայլերը:
Անրադարդարձ է լինելու նաև Գազայի հատված հումանիտար բեռների մուտքի ապահովման հարցում անհրաժեշտ համատեղ գործողությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |