Քաղաքական10:10, 10 Փետրվար 2025
Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի օդանավակայանի «Devlet Konukevi»-ում (թարգմ. պետական հյուրատուն) մամուլի ասուլիս է տվել:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի, առավելապես անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին հայտարարություններին ի պատասխան՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է.
«Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար: Գազայի հատվածով, Արևմտյան Ափով և Արևելյան Երուսաղեմով Պաղեստինը պաղեստինցիներինն է»:
Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում է Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս հայտարարություններն արժանացել էին միջազգային հանրության քննադատությանը։ Նույնիսկ «ՄԱԿ»-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |