Քաղաքական14:00, 05 Փետրվար 2025
Էրդողանի ու Սիրիայի նոր ղեկավարի հանդիպումը պատկերվել է ծաղրանկարով

Թուրքական «Gazetepencere» լրատվական կայքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի (առավել հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջոլանի) ծաղրանկարը։
Ինչպես հայտնի է, փետրվարի 4-ին Ջոլանին մեկնել էր Թուրքիա և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։ Ըստ օդանավակայանում դիմավորելու տեսարանի՝ Էրդողանն հարցնում է «Ի՞նչ է այս տղայի անունը»։ Ի պատասխան թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա ասում է. «Ահմադ են ասում, բայց դե մենք նրան Ահմեթ կասենք»։
Նշյալ պաշտոնյայի ձեռքին երևում է մի դեղին թղթապանակ, որի վրա գրված է ահաբեկիչների ցանկ։
Ծաղրանկարն ակնկարկում է այն մասին, որ դեռևս Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք Անկարան նրան անվանում էր Էսեդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |