Քաղաքական10:10, 05 Փետրվար 2025
Ուրալօղլու. «Թուրքիան աշխարհում մեծությամբ 11-րդ առևտրական նավատորմն ունի»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «Տարածաշրջանային նավահանգիստների ղեկավարների» հետ ունեցած հանդիպմանն անդրադարձել է ծովային առևտրի ոլորտում թուրքական կողմի հաջողություններին:
Նա ընդգծել է, որ ոլորտում կառավարության և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իրականացված ներդրումները ոլորտում զգալի առաջընթաց են ապահովել:
Նշելով, որ էլ ավելի շատ աշխատանք է իրականացվելու, թուրքական տրանսպորտային և ենթակառուցվածքային գերատեսչության ղեկավարը որոշակի տվյալներ է ներկայացրել:
Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիային 193 միջազգային ծովային երթևեկության համար բաց նավահանգիստների միջոցով ավելի քան 531 մլն տոննա բեռնափոխադրում է իրականացրել:
Բացի այդ թուրքական կողմը ծառայություններ է մատուցել՝ կառավարելով 71 նավահանգստի վարչության նավերի երթևեկությունը:
Ուրալօղլուն նաև նշել է, որ նույն տարվա՝ 2024-ի դրությամբ, Թուրքիան ունի աշխարհում մեծությամբ 11-րդ առևտրական նավատորմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |