Քաղաքական10:17, 05 Փետրվար 2025
Էրդողանը Թուրքիայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

Փետրվարի 4-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարան: Կայացել են ընդլայնված կազմով քննարկումներ ևս:
Հանդիպումներից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ Էրդողանը մի շարք հայտարարություններ է արել: Նա շեշտել է, որ Թուրքիան պատրաստակամ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Սիրիային ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
«Մենք պատրաստ ենք ապահովել Սիրիային անհրաժեշտ օժանդակություն DEAŞ-ի, PKK-ի և ահաբեկչկության այլ դրսևորումների դեմ պայքարում»:
«DEAŞ» - միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» խմբավորում:
«PKK-ՔԲԿ» - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն», որն ահաբեկչական է ճանաչված Թուրքիայի կողմից:
«YPG» - «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր», որը թուրքական կողմը նույնացնում է «ՔԲԿ»-ի հետ:
Նշենք, որ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո ժամանակավոր կառավարության ղեկավար Շարան առաջին անգամ է այցելում Թուրքիա:
Նա Անակարա է մեկնել հատուկ Էրդողանի կողմից Սիրիա ուղարկված թուրքական կառավարական օդանավով: Թուրքական մամուլում այցը համարվել է պատմական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |