Քաղաքական14:12, 04 Փետրվար 2025
Թուրք-ադրբեջանական կազմակերպությունն արձագանքը Կարո Փայլանի հայտարարություններին

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին անդամ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը քննադատության է արժանացել Հայաստանում մի հաղորդման ժամանակ արված իր վերջին հայտարարությունների համար։ Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»: Թուրքական և ադրբեջանական որոշ կազմակերպություններ անընդունելի են համարել նրա այս հայտարարությունը։
Ամենակոշտ արձագանքը եկել է Թուրքիայի ադրբեջանական միություններից։ Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի (TADEF) խոսնակ և Ստամբուլի թուրք-ադրբեջանական միության (İSTAD) նախագահ Սեֆեր Կարակոյունլուն խիստ դատապարտել է Փայլանի մեկնաբանությունները։
«Մենք դատապարտում ենք Կարո Փայլանին պատերազմական հռետորաբանության համար։ Երբ տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն, նման հայտարարությունը թուրքերի դեմ թշնամանքից բացի ոչինչ չէ։ Մենք պահանջում ենք Փայլանին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և ենթարկել ամենախիստ պատժի», - հայտարարել է Կարակոյունլուն։
Նա նաև ընդգծել է, որ «ատելությամբ, թշնամանքով և պատերազմական հռետորաբանությամբ լի նման հայտարարություն անելը ցավալի է»։ Նա Փայլանի խոսքերը համեմատել է «իմպերիալիստական քարոզչության» հետ և հիշեցրել, որ «1988 թվականին տեղահանված ադրբեջանցիները շուտով կվերադառնան իրենց հողերը, և Կովկասում խաղաղություն ու կայունություն կհաստատվի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |