Քաղաքական13:13, 30 Հունվար 2025
Անկարայում հանդիպել են Շվեդիայի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Վանից առաջադրված պատգամավոր Բուրհան Քայաթուրքը Թուրքիայի խորհրդարանում ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մաթթիաս Կարլսոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի՝ Եվրամիության (ԵՄ) անդամակցության գործընթացը և այդ հարցում Շվեդիայի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին, Եվրոպայի անվտանգային հարցերին ու Մերձավոր Արևելքի զարգացումներին։
Քայաթուրքը նաև անդրադարձել է Գազայում տիրող հումանիտար իրավիճակին և ընդգծել, որ հրադադարը պետք է վերածվի կայուն խաղաղության՝ երկու պետությունների ստեղծման մոդելով։
Կողմերը երկուստեք կարևորել են նմանօրինակ հանդիպումները և նշել, որ դրանք ամրապնդում են ռազմավարական համագործակցությունը և ճանապարհ հարթում միջազգային հարթակներում ակտիվ դերակատարման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |