Քաղաքական11:11, 29 Հունվար 2025
The Guardian. «Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում»

Բրիտանական «The Guardian» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան ավելի քան 20 տարի բարակ գծով քայլում է Արևմուտքի, ՌԴ-ի և Չինաստանի միջև։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան ընդլայնել է ռազմական ներկայությունը և ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում և Ծոցի երկրներում։
«Այդ երկիրը տարածել է իր փափուկ ուժը և հիմնել ազգային ռազմարդյունաբերություն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում»։
Հիշատակելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն մտադիր է դուրս բերել իր զորքերը Սիրիայից, պարբերականը նշում է, որ Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում ու թերևս ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ամենամեծ վտանգը Սիրիայում այդ երկրների ուղիղ առճակատման հնարավորությունն է։
Ըստ «The Guardian»-ի՝ որոշ թուրք ռազմական վերլուծաբաններ մտահոգված են, որ Իսրայելը, քուրդ զինյալների հետ գաղտնի համագործակցությունից, ինչը կարող է սպառնալիք դառնալ Անկարայի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |