Քաղաքական16:16, 27 Հունվար 2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 26-ին պաշտոնական այցով եղել է Իրաքում: Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահ Աբդուլաթիֆ Ռեշիդի, վարչապետ Մուհամմեդ Շիա աս֊Սուդանիի, պաշտպանության նախարար Սաբիթ Աբբասի և արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
Արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը խոսել են հանդիպման օրակարգում տեղ գտած հարցերի վերաբերյալ:
Ֆիդանը նշել է, որ քննարկվել են երկու երկրների և տարածաշրջանի հետ առնչվող հարցեր, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան Իրաքի հետ ունեցած հարաբերությունները ռազմավարական է համարում:
Նա, անդրադառնալով Թուրքիա-Իրաք առևտրաշրջանառությանը, հայտնել է, որ այն գրեթե հասել է 20 մլրդ դոլարի, ինչպես նաև հնարավոր համարել շրջանառության էլ ավելի մեծացումը:
Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK - ՔԲԿ) թիրախավորում է թե՛ Թուրքիային, թե՛ Իրաքին և թե՛ Սիրիային, ապա սպառնացել և անհրաժեշտ համարել համատեղ ուժերով «ոչնչացնել» այն:
Ֆիդանը նաև Սիրիայի և Իրաքի միջև հարաբերություններին է անդրադարձել՝ համարելով, որ դրանց ամրությունը նպաստավոր կլինի թե՛ տարածաշրջանի և թե՛ երկու երկրների կայունության համար:
«Մենք ցանկանում ենք, որ Իրաքի և Սիրիայում ձևավորված նոր կառավարության միջև սերտ կապեր հաստատվեն: Մենք, որպես Թուրքիա, այս մասով պատրաստ ենք անել այն, ինչ կախված է մեզնից»,-հավելել է նա:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ օրակարգային է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու հաստատված հրադադարը:
Նա Իսրայելին մեղադրել է ագրեսիվ գործողությունների մեջ և վերասհաստատել հրադադարի տևական լինելու անհրաժեշտության մասով թուրքական կողմի դիրքորոշումը:
Այս համատեքստում Ֆիդանը շեշտել է, որ Իրաքի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը շարունակական է լինելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |