Քաղաքական13:40, 24 Հունվար 2025
Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը հաջողություն է մաղթել գործընկերոջը նոր պաշտոնում։ Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային հարցերում համակարգման մեջ գործելու կարևորությանը։
Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են որպես երկու դաշնակից իրենց համագործակցությունը փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա շարունակել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |