Քաղաքական16:05, 22 Հունվար 2025
Թուրքիայում ցմահ ազատազրկված Օջալանը կարող է PKK-ին հորդորել վայր դնել զենքերը

Այսօր՝ հունվարի 22-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը 2-րդ հանդիպումն է ունենալու Աբդուլլահ Օջալանի հետ:
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) հիմնադիր-առաջնորդի հետ հանդիպումը կայանալու է իր մեկուսավայրում՝ Իմրալը կղզում, որտեղ նա ցմահ ազատազրկման է ենթարկված:
Առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 28-ին: Այն մեկնարկել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարություն-առաջարկությամբ:
Թուրքական մամուլում նշվում է, որ Օջալանի հետ «PKK»-ի զենքերը վայր դնելու շուրջ իրականացվող բանակցությունների ընթացքը բավականին արագ է ընթանում և փետրվարի 15-ին հնարավոր է այդ ուղղությամբ համապատասխան հայտարարություն լինի:
Շրջանառվում է Օջալանի «PKK»-ին ուղղված 3 հնարավոր կոչ. կուսակցության մասնատման, դրա կողմից Թուրքիայում իրականցվող ռազմական գործողությունների դադարեցման և կամ զենքերը վայր դնելու մասին:
Նշենք, որ հայտնի չէ, թե Օջալանի հետ հանդիպումից հետո «DEM» կուսակցության պատվիրակությունը հանրային որևէ իրազեկմամբ հանդես կգա, թե ոչ:
Նույնը կապված է նաև հաջորդ հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկության հետ, քանի որ այս հանդիպման և ամբողջ գործընթացի անխոչընդոտ ընթացքից է կախված կոչի լինելու չլինելու հարցը:
Հիշեցնենք, որ Բահչելին Թուրքիայի ազգային ժողովի «ԱՇԿ» ֆրակցիայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր հետագայում մեծ քննարկումների առարկա դարձած առաջարկության մասին:
Բահչելին նշել էր, որ «PKK»-ի հետ խնդիրն ամբողջությամբ հանգուցալուծելու նպատակով թո՛ղ Օջալանն ինքն անձամբ «DEM»-ի անունից խորհրդարանում հանդես գա խմբավորման «PKK»-ի մասին կոչով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |